Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Թերթերը մինչև 2040 թ. կվերանան. ՄԱԿ

Թերթերը մինչև 2040 թ. կվերանան. ՄԱԿ

Մինչև 2040թ. ավանդական թերթերն այլևս չեն լինի։ Ռուսական Gazeta.ru կայքը, վկայակոչելով ՄԱԿ–ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տվյալները, հաղորդում է, որ դրանց փոխարինելու են թվային կրիչները։

 

«Մի քանի տարվա ընթացքում տպագիր մամուլը, ինչպիսին որ կա այսօր, արդեն գոյություն չի ունենա»,-ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրենսիս Հարին։

«Դա էվոլյուցիա  է, ոչ վատ է, ոչ էլ լավ։ Ուսումնասիրություններ են անցկացվել, որոնք կանխատեսում են դրանց վախճանը մինչև 2040թ., իսկ ԱՄՆ–ի համար՝ մինչև 2017թ.»,- ասել է Հարին։

Նա հավելել է, որ այդ էվոլյուցիան անխուսափելի է։ Հարիի խոսքով՝ ԱՄՆ-ում թվային կրիչներով գրքերն այսօր ավելի լավ են վաճառվում, քան տպագիր գրքերը, իսկ քաղաքներում գնալով ավելի դժվար է դառնում գրադարան գտնելը։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. donbass.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ